Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 
  • Աղոթք ճանապարհի  համար

    Աղոթք ճանապարհի համար

    11.09.2018| 00:02
    Քանզի դու ես մեր ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը, և Քեզ փա՜ռք և երկրպագությու՜ն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.09.2018| 00:02
    Ո՜վ մեծ Աստված, Արարիչ ամենայնի, որ քո մեծ ողորմությամբ ինձ արժանացրիր լինելու ընտանիքի հայր (մայր) ու բարեգթությամբդ ինձ զավակ պարգևեցիր. փա՜ռք ու գոհություն այդ ամենի համար... Այժմ աղաչում եմ Քեզ, Տե՜ր, պահիր ու պահպանիր զավակներիս հոգին և մարմինը կործանող բոլոր փորձություններից՝ պարգևելով բժշկություն, առողջություն, իմաստություն և Աստվածպաշտության շնորհ. Ամեն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    31.07.2018| 00:01
    ՈՒխտավորի աղոթք Բարերար և բազումողո՛րմ Աստված, Քո առաջ ընկած աղաչում ենք ամբողջ սրտով, և գթություն խնդրում Քեզանից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    27.07.2018| 00:08
    Ամենակարող Աստված, ես Քո առաջ եմ իբրև մի մեղավոր: Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը` Քո որդին, մարմնով ծնվեց կույս Մարիամից, ապրեց երկրում, խաչի վրա մահացավ բոլորիս մեղքերի համար: Երրորդ օրը հարություն առավ Քո կամքով:
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.07.2018| 00:29
    Անեղ, անմահ Արարչի անմարմին սպասավորներ, վերին զորքերի դասապետություններ. աթոռներ, քերովբեներ և սերովբեներ, տերություններ, զորություններ և իշխանություններ, պետություններ, հրեշտակապետեր և հրեշտակներ, Միքայել և Գաբրիել, վերին զորքերի դասերի պետեր, որ անլռելի ձայնով փառաբանություն եք մատուցում Ամենասուրբ Երրորդությանը և երեքսրբյան ձայնով երգելով՝ ասում. «Ողորմիր, Դու ստեղծեցիր, կորստյան մի մատնիր, Քո ձեռքի գործը մի անտեսիր». օգնական և պահապան եղեք Աստծո ծառայիս. ամեն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.07.2018| 00:07
    Հայր Երկնային, խնդրում եմ Քո Որդի Հիսուս Քրիստոսի անունով, որ ներես իմ մեղքերը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.07.2018| 00:02
    Տե՛ր Աստված մեր, օրհնյա՜լ լինի Քո անունը այժմ և հավիտյա՜ն, Հայաստան երկրին, Հայոց ազգին Ի՛նքդ առաջնորդիր անկաշառության, նվիրական գործերով հավատի՛, մշտավա՛ռ հույսի, իշխանավորների Քեզ խո՛ր խոնարհության` հավիտենական կյանքին դարձի ճանապարհով։
  • Աղոթարան

    Աղոթարան

    13.07.2018| 00:02
    Քանզի Դու՛ ես մեր ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը, և Քեզ փա՜ռք և երկրպագությու՜ն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.07.2018| 00:07
    Ծնկի եմ եկել Քո առաջ, ի՛մ Տեր, Պահպանի՛ր ազգիս, Մի՛ թող պատերազմ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    06.07.2018| 00:06
    Տե՛ր Աստված մեր, փարատի՛ր քո ժողովրդի ցավերը ու բժշկի՛ր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջությու՛ն շնորհիր Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն: